News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք այսօր այստեղ ենք Հայոց ցեղասպանութան անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այս մասին ապրիլի 23-ին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Կիպրոսի խորհրդարանի անդամ Աֆերով Նեոֆիտուն։

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին եւ Թուրքիայից պահանջել է ճանաչել ցեղասպանություն հանցագործությունը։ Նրա խոսքով՝ հենց այդ կերպ  Անկարան կարող է գտնել հաշտեցման ճանապարհը։  Նեոֆիտուն նշել է, որ Կիպրոսը Ուրուգվայից հետո առաջինն էր երկրների ցուցակում, որոնք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Բացի այդ Կիպրոսի ներկայացուցիչը նշել է, որ 2015թ. ապրիլի 2-ին Ներկայացուցիչների պալատը ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք էր ընդունել։  Կիպրոսի խորհրդարանականը ընդգծել է ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի կարեւորությունը։ Անհրաժեշտ է Թուրքիային կոչ անել ճանաչել անցյալը եւ Հայոց ցեղասպանությունը՝ դրանով պայմաններ ստեղծելով հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման համար»,- եզրափակել է Նեոֆիտուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ