News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք պետք է ընդունենք, որ մենք բոլորս, մարդ լինելով, նույնպես Հայոց ցեղասպանության զոհերն ենք դարձել։ Այս մասին ապրիլի 23-ին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հասան Մուհայբերը։

Նա նշել է, որ ինքը հայ չէ եւ հայ բարեկամներ չունի, սակայն կարծում է, որ շատ կարեւոր է ոչ միայն խոսել Հայոց ցեղասպանության մասին, այլ նաեւ գործել։ «Լիբանանը ընդունել է ցեղասպանություն վերապրածներին։ Այդ համայնքը մասնակցել է լիբանանյան պետության կայացման գործում։ Նրանք ցույց տվեցին, որ կարող են ստեղծագործ լինել եւ դա ապացուցում է, որ Օսմանյան կայսրությունը տապալել է իր պլանը»,- ասել է լիբանանցի պատգամավորը՝ հավելելով, որ հպարտ է լինել խորհրդարանի անդամ, որը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը եւ  հպարտանում է իր երկրով, որը 2015թ. ապրիլի 24-ը հայտարարել է սգո օր։

«Մեր պարտականությունն է հիշել պատմությունը, սակայն մենք պատմաբաններ չենք, մենք խորհրդարանի անդամներ ենք եւ ցանկանում ենք գրել ներկայի եւ ապագայի մասին։ Մենք պետք է խուսափենք Օսմանյան կայսրության սխալների կրկնությունից, քանի որ նա հիմա այլ անվան տակ է հանդես գալիս։ Մենք պետք է այնպես անենք, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չշարունակվի նաեւ 21-րդ դարում։  Պետք է վերջ դնենք ցեղասպանությանը, մենք խոսելու ժամանակ չունենք, ժամանակն է գործել»,- ասաց խորհրդարանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ