Հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին Մոսկվա կմեկնի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ:
Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքի կողմից Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ս.թ. ապրիլի 26-ին Մոսկվայում կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն ՀՀ ՊՆ ներկայացուցիչները եւ կփոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը: