News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին Հայաստան են գալիս 60 երկրների պատվիրակություններ: Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն նահատակներին կսրբադասեն:

Ապրիլի 24-ին Երեւանում կբացվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բարեկարգված սրահը եւ միջազգային ֆորում, որին կմասնակցեն 60 պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ: Ապրիլի 23-ին՝ 19:15-ին աշխարհի բոլոր հայկական տաճարներում կհնչեն զանգեր:  Հիշատակի զանգին կմիանան այլ քրիտոնեական ուղղությունների եկեղեցիներ, այդ թվում՝ Փարիզի Աստվածամոր տաճարը:

Պատմաբանների գնահատումներով՝ Օսմանյան կայսրության տարածքում 1,5 մլն հայ է ոչնչացվել: Մարդկանց ենթարկել են դաժան խոշտանգումների եւ ծաղրուծանակի:

«2-3 ամսիների ընթացքում Տրապիզոնի, Էրզրումի, Մուշի, Էրզրումի, Մարաշի, Զեյթունի, Սեբաստիայի, Դիարբեքիրի եւ Անատոլիայի տասնյակ քաղաքներ ու հարյուրավոր գյուղեր դատարկվեցին, այրվեցին ու ոչնչացվեցին, պղծվեցին հնագույն եկեղեցիներ ու տաճարներ, քանդվեցին հնագույն գերեզմանատներ», - պատմում է պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Զուբովը, - իսկ զինվորների եւ նրանց կամավոր օգնականների ձեռքով անհապաղ մահից խուսափած բնակիչները, հիմնականում կանայք, ծերեր ու երեխաներ,  պատվազրկվեցին, կողոպտվեցին եւ ուղարկվեցին Արաբական անապատ՝ սովից, ծարավից ու տապից»:

Շատ երկրներ հայերի վիշտը ճանաչեցին՝ որպես ցեղասպանություն. ժխտում է միայն Օսմանյան կայսրության ժառանգը: Հայաստանն ու Թուրքիան մինչեւ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն, փակ են սահմանները: Եվրախորհրդարանը փորձում է հաշտեցնել երկու երկրներին: Ապրիլի 15-ին այստեղ ընդունվեց բանաձեւ, որով նրանք Թուրքիային կոչ են անում ընդունել ցեղասպանության պատմական փաստը: Դատելով Թուրքիայի նախագահի հայտարարություններից՝ իր երկրի համար դա անընդունելի է: Սակայն Ռեջեփ Թաիփ Էրդողանն անցած տարի կարեւոր քայլ կատարեց՝ առաջին անգամ ցավակցելով հայերին:

Ցեղասպանության հարյուրամյակի առիթով արտահայտվել է նաեւ երկրի վարչապետը: «Մենք ամենայն հարգանքով ենք հիշում 1915թ. արտաքսման ժամանակ մահացած հայերի մասին եւ նրանց երեխաների ու թոռների հետ կիսում ենք ցավը», - ասել է Ահմեդ Դավութօղլուն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշը անմոռուկ ծաղիկն է: Այն տարածել են սոցցանցերում՝ ամրագրելով «Հիշում եմ եւ պահանջում» բառերով: Հայերն իրենց ողբերգության մասին միշտ կհիշեն: Իսկ մինչ այդ հայ եկեղեցին որոշել է սրբադասել 1.5 մլն նահատակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ