Սիրիայի քաղաքացին փորձել է կեղծ անձնագրով մտնել Հայաստանի տարածք, սակայն ռուս սահմանապահները կանխել են այն:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները հայտնաբերել են Սիրիայի քաղաքացու, որը փորձել է ՀՀ մուտք գործել կեղծ անձնագրով:
Ստամբուլից ժամանած ուղեւորների անձնագրերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Սիրիայի քաղաքացին Գերմանիայի քաղաքացու անձնագիր է ներկայացրել:
Ներկայումս օրինախախտը ձերբակալված է: