News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-23-ը Հայաստանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» համաշխարհային գլոբալ ֆորումը քննարկվում է նաեւ արաբալեզու մամուլի էջերում։ Պարբերականները հիմնականում նշել էին ֆորումի կազմակերպման նպատակները ու այդ ենթատեքստում առանձնացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

Այսպես՝ Քաթարում լույս տեսնող «Ալ Շարք» պարբերականը, անդրադառնալով ֆորումի բացման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին, «Հայաստանը հաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը» վերնագրով հոդվածում մասնավորապես գրում է. «Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանը ֆորումի բացման ժամանակ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Թեպետ 2 ամիս առաջ հայ նախագահը, Թուրքիայի մեղադրելով քաղաքական կամքի բացակայության  մեջ, խորհրդարանից հետ էր կանչել արձանագրությունները, այդուհանդերձ կարծում է,  որ դա չպետք է խոչընդոտ լինի երկու ազգերի միջեւ խաղաղ գործընթացի համար։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է հիմնված լինի նախապայմանների վրա»,- հայտարարել է նախագահը, գրում է թերթը։ 

«Աթ Թահրիրը» մասնավորապես անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ իրենք չեն թուրքերին իրենց հարեւան ընտրել, ինչպես նաեւ պարզաբանումներ էր կատարել ֆորումի նպատակների վերաբերյալ. «Ֆորումի ընթացքում քննարկվել է Ցեղասպանության հիշատակի եւ արդարության վերականգնման դերը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ցեղասպանության հետեւանքները, որը մեծ ազդեցություն է ունեցել հոգեւոր եւ նյութական ժառանգությունը կորցրած հայ ժողովրդի  սերունդների համար»։

«Ալ Բաուաբը» անդրադարձ էր կատարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին, որի ժամանակ  նախարարը հայտարարել էր, որ  Մերձավոր Արեւելքում կատարվող ներկայիս իրադարձությունները շատ նման են 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ջարդերին։

«Կատարվածը հանցագործություն էր ողջ մարդկության դեմ, եւ որն ազդել է ողջ աշխարհի  մարդկության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն հայերին , այլ նաեւ ողջ մարդկությանը, որը պետք է ցեղասպանությունների կանխարգելման համար մեխանիզմներ մշակի։ Հայաստանը ջանքեր է գործադրում Թուրքիայից ճանաչում ստանալու համար»,- մեջբերում է թերթը։

«Իլաֆ» պարբերականն իր  հերթին նկատել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտությունն ընթանալու է Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով, քանի որ դա Անկարայի բարոյական պարտքն է եւ հիշեցրել էր Հռոմի Պապի ելույթից եւ  Ավստրիայի խորհրդարանի ընդունած հայտարարությունից հետո Անկարայի բուռն արձագանքի մասին, երբ թուրքական կողմը հետ էր կանչել այդ երկրներից իր դեսպաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ