News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լավ կլիներ, եթե Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի մեղմ հարաբերություններ հաստատվեին։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ ունեցած հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե Բելառուսը շարունակո՞ւմ է արդյոք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությունը։ Նա նաեւ հայտարարել էր, որ անհարժեշտ է քայլեր ձեռնարկել պետությունների մերձեցման համար եւ ապրել մեկ ընդհանուր ընտանիքում, ինչպես մի ժամանակ։

 «Իհարկե նախագահն ասաց, որ այդ խառը իրավիճակներից հետո, ասենք դա պատերազմ, կամ վրաց-ռուսական հակամարտություն, անհրաժեշտ էր ավելի մեղմ հարաբերություններ հաստատել եւ չանել այնպիսի քայլեր, որոնց մասին Դուք հենց նոր ասացիք։ Ես եւ նախագահը իրատես ենք եւ որոշել ենք. եկեք գիծ անցկացնենք եւ նայենք վաղվա օրվան, թե ինչ կարելի է անել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ  հարաբերությունների կարգավորման համար, ավելի խորացնել դրանք այդ թվում եւ ՌԴ-ի հետ։ Կարծում եմ, մոտ ժամանակներս մենք գոնե կգտնենք մեկ պատասխան այն փոքր հարցին, թե ի՞նչ քայլ է անհրաժեշտ անել այդ հռետորաբանությանը վերջ տալու եւ պետությունների մերձեցման համար, որպեսզի նրանք ապրեն մեկ ընտանիքում, ինչպես մի ժամանակ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նախագահի այս խոսքը վրաց հանրության մեջ միանշանակ չընդունվեց։ Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փխալաձեն ստիպված էր մեկնաբանություն անել. «Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնել, որ ոչ ոք ոչ մի տեղ վերադառնալ չի պատրաստվում։ Բելառուսի նախագահը նկատի ուներ, որ ազգերի միջեւ չլինի թշնամանք»,- նշել էր Փխալաձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ