«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը ներկայումս իր հաճախականությամբ Երեւանում եւ Հայաստանի մալուխային ցանցերում ուղիղ հեռարձակում է Էջմիածնում ընթացող Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի սրբադասման արարողությունը:
Հեռարձակումն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ:
Միաժամանակ հեռուստաընկերության կայքում առցանց ռեժիմով սերիալ է ցուցադրվում: Մոսկվայի մի քանի բնակիչներ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ իրենց եթերում էլ գեղարվեստական ֆիլմ է ցուցադրվում:
Ելնելով դրանից, թույլ ենք տալիս ենթադրել, որ Էջմիածնից ուղիղ հեռարձակումը ցուցադրվում է միայն Հայաստանի տարածքում: