News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ձեզ է ներկայացնում CNSNews.com-ում Պատրիկ Գուդենաֆի հոդվածը։

2008թ. սկզբին Սամանտա Փաուերը, որը ավելի ուշ դարձավ ՄԱԿ դեսպան, ԱՄՆ հայ համայնքին կոչ էր անում աջակցել սենատոր Բարաք Օբամայի թեկնածությունը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում՝ ընդգծելով հայ քրիստոնյաների դեմ իրականացրածը ցեղասպանություն ճանաչելու նրա խոստումը։

Իր տեսաուղերձում Օբամայի քարոզարշավում այն ժամանակ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող ավագ խորհրդականը մատնանշել էր Ցեղասպանությունը ճանաչելու նրա խոստումը եւ «իրերն իրենց անուններով կոչելու եւ այդ մասին ճշմարտությունն ասելու պատրաստակամությունը»։ «Ես գիտեմ նրան շատ լավ եւ նա անհավանական անկեղծության տեր մարդ է։ Եվ նա չի պատրաստվում թիրախային խմբերին հանձնել շատ կարեւոր որոշումներ կայացնելու հարցը։ Նա հայ ազգի իրական ընկերն է, որը ճանաչում է նրանց պատմությունը։ Նա մարդ է, որին իրոք կարելի է հավատալ»,- ասել էր Փաուերը։

Վերջին 6 տարիների ընթացքում հայ-ամերիկյան առաջնորդները Օբամայից սպասում են նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումների կատարումը։ «Նախագահի պաշտոնում ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»։ Հայ-ամերիկյան առաջնորդների խոսքով՝ երեքշաբթի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոյի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսի հետ կայացած հանդիպման ժամանակ նրանց ասել են, որ Օբաման չի օգտագործի ցեղասպանություն բառը ապրիլի 24-ի իր ուղերձում։

Փաուերը, որը 2002թ. Պուլիցերյան մրցանակ էր ստացել «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության մեկ դարը» գրքի համար, տեսաուղերձում հիշեցրել է, որ Իլինոյս նահանգի կրտսեր սենատորը իրեն հանդիպել էր 2005թ., որպեսզի քննարկեր նրա գրքում բարձրացված հարցերը։ Նա նշել էր մարդու իրավունքների հարցում Օբամայի անսասան բարեխղճություն ու գովել էր Օբամային այն բանի համար, որ նա «հասկանում է ժխտման գինը եւ այն, թե ինչքանով է դա սնուցում բռնության հետագա ցիկլերը»։

Պաշտոնատար անձինք ուղիղ կերպով չեն ասել, թե ցեղասպանություն եզրից խուսափելը Թուրքիայի զգայուն արձագանքի պատասխանն է, սակայն հիշատակում են այդ մասին, երբ խոսում են տարածաշրջանում ժամանակակից վայրագությունների դեմ պայքարում Թուրքիայի առանցքային դերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր…
Անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի…
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր Հայոց…
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Մենք դեռ տաք ենք ու չենք զգացել, որ 21–րդ դարում էլ ենք ցեղասպանություն տեսել…
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Ոճրագործությունից մեկ դար անց Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության...
Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Ավինյան
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ...
Ամենաշատ