Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիայի միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն ափսոսում է, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ռոշբլուանը նշել է, որ ամբողջ աշխարհն արդեն սկսում է ճանաչել Ցեղասպանությունը, եւ Թուրքիան պետք է եզրակացություններ անի ու սեփական քայլը կատարի: Հռոմի Պապի հայտարարությունը նույնպես նոր սկիզբ եւ կարեւոր քայլ էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
«Զանգն արդեն հնչել է, եւ Թուրքիան պետք է անի իր քայլը, ոչ թե հակազդի դրան»,- ընդգծել է Ռոշբլուանը: