News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցածը որակեց որպես ցեղասպանություն եւ միաժամանակ բարձրացրեց դրանում Գերմանիայի ունեցած մեղքի բաժնի հարցը, գրում է Tagesspiegel-ը։

Բեռլինի մայր տաճարում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  էկումենիկ աղոթքից հետո նախագահն իր ելույթում ասել է հետեւյալը. «Այս դեպքում մենք՝ գերմանացիներս, պետք է կոլեկտիվ պատասխանատվություն կրենք եւ անգամ գիտակցենք մեղքի մեր բաժինը Հայոց ցեղասպանության մեջ»,- հայտարարել է Գաուկը նկատի ունենալով Գերմանական կայսրության զինվորականներին, որոնք մասնակցել էին հայերի տեղահանություններին։

Գաուկը բառացի մեջբերել է ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկության դրվելիք որոշման տեքստը. «Մեր այսօրվա գիտակցության եւ  անցյալ դարի քաղաքական եւ հումանիտար ողբերգությունների ֆոնին այսօր ավելի քան պարզ է, որ հայերի ճակատագիրը զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ այո, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելի կերպով նշանավորվեց 20-րդ դարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ