News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադական Journal de Montreal  թերթի թղթակից Ֆրանսուա Բուգինյուն նկարագրել է ֆրանսահայերի հետ Փարիզից Երեւան թռիչքի մասին:

«Ինքնաթիռի մեջ աղմուկը շատ է: Իմ առաջ ֆրանսիական ռադիոյի հայտնի վարող է: Մի փոքր հեռու` պատգամավոր Պատրիկ Դեւեջյանն է, նա ձեռք է սեղմում եւ լուսանկարվում: Հայերին տարբերելը հեշտ է. նրանց աչքերը փայլում են հիացմունքից:

Բոլորն ինձ կրկնում են, որ ժամանակը բաժանվել է Ֆրանսցիսկոս պապի արտահայտությունից «առաջ» եւ «հետոյի»: Անցած շաբաթվա վերջում պապը դիվանագիտական սկանդալի հեղինակ  էր դարձել` Թուրքիային կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարեւանիս խոսքով` Ֆրանցիսկոսի խոսքերը կարելի է համեմատել Հովհաննես Պողոս 2-րդի հայտնի «Մի վախեցեք, բացեք դռները Քրիստոսի առաջ» արտահայտության հետ: «Ֆրանցիսկոսը արթնացրեց մեր վճռականությունը...»:

Դրանից հետո խոսում են այն մասին, թե ով եւ որտեղից է սատարում հայերին: Գովաբանում են Կանադային: Ֆրանսիան հավատարիմ եւ հաստատակամ է, բացի այդ ուրբաթ Երեւան է ժամանում Օլանդը: Գերմանիան չպետք է դանդաղի ճանաչման գործում: Ռուսաստանը Պուտինի հետ միասին շաբաթվա եւս մեկ հերոսն են...

Այդուհանդերձ, քիչ առաջնորդներ են մեկնում Հայաստան: Պատճառը ճանաչման դեմ Թուրքիայի հզոր ճնշումն է: Օրերս նախագահ Օբաման ԱՄՆ հայ համայնքի ղեկավարներին հայտարարել էր, որ «ցեղասպանություն» եզրույթը հնչեցնելու մտադրություն չունի: Սա վերջինիս 2008թ. նախընտրական արշավից մեկ քայլ հետ էր եւ հայերի կողմից այն ընկալվեց` որպես ճշմարտության ժխտում եւ դավաճանություն:

Երեւանի օդանավակայանում հարյուրավոր կամավորներ դիմավորում են Ցեղասպանության 100-րդ տարելիցը լուսաբանելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիներին: Մենք չենք մոռանում մեր ընկերների մասին», - ասում են նրանք` հիշելով Օբամայի «վախկոտության» մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ