News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մադրիդում Femen-ի ակտիվիստուհին հարձակվել է Իսպանիայի ՆԳ նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի վրա:

Պաշտոնյան ժամանել է ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին նվիրված համաժողովի մասնակցելու: Երբ նա դուրս է եկել ավտոմեքենայից, քիչ հեռու կանգնած Femen շարժման ակտիվիստուհին հանել է վերնազգեստն ու հարձակվել նախարարի վրա:

Նրա մարմնին գրված է եղել «Ազատությունները խախտող» եւ «Ֆերնանդես Դիասը մեղավոր է», ինչպես նաեւ պատկերված է եղել նախարարի նկարը: Կինը «Բողոքն անօրինական չէ», «Մենք ակտիվիստներ ենք, ոչ թե ահաբեկիչներ» կարգախոսներ է վանկարկել: El Mundo-ի փոխանցմամբ, թիկնապահները կնոջը բռնել եւ գետին են տապալել ավելի շուտ, քան նա կարողացել է հասնել պաշտոնյային:

Ենթադրվում է, որ հարձակումը կապված է հասարակական անվտանգության մասին օրենքի հետ, որը մամուլում mordaza («դնչկալ») անվանումն է ստացել: Այն խստացնում է ցույցերի ժամանակ խախտումների համար պատիժը եւ թույլ է տալիս ներգաղթյալներին երկրից արտաքսում՝ մինչեւ նրանք կհասցնեն ապաստան խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ