News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սերբ ժողովուրդը հասկանում է Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել հրեշավոր Ցեղասպանություն: «Իրավունք ունե՞նք, արդյոք, չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական հիշատակը: Պատմական ճշմարտության ժխտումը բացասաբար է ազդում իրազեկության մակարդակի վրա: Մենք այստեղ չենք եկել ինչ-որ մեկին դեմ կամ կողմ լինելու համար, այլ հարգելու Հայաստանի ժողովրդի զոհերի հիշատակը», -  ընդգծել է Սերբիայի նախագահը:

Տոմիսլավ Նիկոլիչը նշել է, որ ժամանակակից աշխարհում շատ հաճախ մանիպուլացնում են «ցեղասպանություն» եզրույթը: «Կարո՞ղ էինք մենք այսօր այստեղ ներկա չգտնվել եւ դավաճանել նրանց, ովքեր արյունոտ անցյալից հավատում են, որ միայն ճշմարտությունը կփրկի մեզ: Ոչ, մենք չէինք կարող եւ չէինք համարձակվի ներկա չգտնվել: Մենք թույլ չենք տա, որպեսզի պարտադրված քաղաքական կոռեկտությունը ցավ պատճառի աշխարհի մարդկանց: Անկախ դավանանքից, լեզվից եւ ռասայից՝ մենք աշխարհի քաղաքացիներ ենք եւ պետք է միավորենք մեր ուժերը՝ գլոբալ մարտահրավերներին պատասխանելու համար», - ասել է Նիկոլիչը: Նա ընդգծել է, որ Սերբիան հավատում է քաղաքականության միայն այդ իմաստին, եւ մարդկային կյանքի նկատմամբ հարգանքն այլընտրանք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ