News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 24-ին, հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր ելույթում նա նշել է, որ այսօր ամբողջ աշխարհի հայության եւ առաջադեմ մարդկության ուշադրությունը սեւեռված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ու սեւ էջի՝ Հայոց ցեղասպանության վրա, հավելելով, որ յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ ծայրում էլ լինի, իր պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Նախագահի բնութագրմամբ` թշնամին չէր պատրաստվում բավարարվել միայն Արեւմտյան Հայաստանի ոչնչացմամբ եւ նպատակ ուներ ավարտին հասցնել հայասպանության քաղաքականությունը՝ նույն ճակատագրին արժանացնելով նաեւ Արեւելյան Հայաստանը:

Բակո Սահակյանի խոսքով` ոճրագործությունների չճանաչումը, պատասխանատվությունից խուսափումը եւ անտարբերության ցուցաբերումը ծնում են նոր աղետներ: Եվ այն, որ միջազգային հանրությունն անմիջապես չճանաչեց ու չդատապարտեց Մեծ եղեռնը, նաեւ բերեց նրան, որ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում իրականացվեցին նոր ցեղասպանություններ:

«Թուրքիայի օրինակով ոգեւորված եւ անպատիժ մնալու հեռանկարով գոտեպնդված Ադրբեջանը նույնպես ցեղասպանություն իրականացրեց հայ ժողովրդի նկատմամբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Արցախի տարբեր բնակավայրերում: Սակայն հրեշավոր այս ծրագիրը թշնամին չկարողացավ լրիվությամբ իրագործել: Համայն հայությունը համախմբվեց, վերականգնվեց մեր անկախ պետականությունը, կազմավորվեց ազգային բանակը: Արցախյան շարժումը, մեր ազգային-ազատագրական պայքարը եւ փառավոր հաղթանակները դարձան յուրատեսակ մի դատ ցեղասպան պետության, նրա անմարդկային քաղաքականության հանդեպ»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս հուշակոթողը կդառնա ուխտավայր, որտեղ այցելելիս յուրաքանչյուր ոք կունենա խոր ու նվիրական զգացումներ, կվերապրի մեր ժողովրդի ցավը եւ միաժամանակ կլցվի հույսով ու հավատով: Բակո Սահակյանը նշել է, որ վաղ թե ուշ հայոց ցեղասպանությունը կճանաչվի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից, քանի որ նման հանցագործությունը չի կարող ընդմիշտ անպատիժ մնալ:

«Վերջնական հաղթանակին հասնելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի հուսալի ապագան ապահովելու ամենակարեւոր երաշխիքները հայոց անկախ պետականությունն է, մեր հզոր ու մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եւ սեփական ուժերին ապավինումը»,- իր ելույթում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ