News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ապրիլի 24-ին Ռուանդայից ժամանած սոցիոլոգ Էսթեր Մուջավայոն ընթերցել է Հռչակագիրը՝ ընդունված «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային ֆորումի կողմից։

Հռչակագրում, մասնավորապես, ասվում է. «Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի եւ այլուր տեղ ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին, մտահոգվելով մարդկության դեմ կրկնվող հանցագործություններից, մտահոգվելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծայրահեղականության ահագնացող տարածմամբ, հաշվի առնելով միջազգային իրավունքում ցեղասպանության ժխտման միջազգային քրեականացման էվոլյուցիան, նշելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների դեմ գլոբալ պայքարի կարեւորությունը, ընդգծելով այդ պայքարում տարբեր խորհրդարանների ե քաղաքացիական հասարակության դերը,

Միջազգային համաժողովն ընդունում է, որ ցեղասպանությունը ծայրահեղ հանցագործություն է՝ անդառնալի հետեւանքներով, հաստատում, որ կանխման մեխանիզմները նույնն են, որ ընդունվել են ՄԱԿ-ի շրջանակներում, ընդգծում է, որ ցեղասպանության կանխումը կախված է մարդու իրավունքների պաշտպանությունից, ճանաչում է, որ ժխտումը, հատկապես պետական մակարդակով, անթույլատրելի է, եւ շեշտում է, որ ցեղասպանությունների եւ դրանց հետեւանքների ժամանակին դատապարտումը կարող է կարեւոր գործիք լինել կանխարգելման եւ հաշտեցման համար, կոչ է անում միջազգային հանրությանը անդադար ջանքեր գործադրել՝ ուղղված ցեղասպանությունների ճանամանը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ