Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-ից աստիճանաբար կսկսի բարձրանալ:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւանում ապրիլի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+11,
Կոտայքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+11,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+11,
Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +4+7,
Տավուշում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+16,
Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+10: