News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկել են Հայոց ցեղասպանության թեման։

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթության մեջ, անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելմանը։

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, ըստ միջազգային իրավունքի մինչեւ Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը եւ դրանից հետո, անդրադարձավ ցեղասպանությանը՝ որպես սոցիալական ֆենոմենի եւ դրա արգելմանը միջազգային իրավունքում։ Պարոն Վարդանյանը խոսեց ցեղասպանության հայեցակարգի զարգացման, Ցեղասպանության կոնվենցիայի մշակման եւ ընդունման հիմնահարցերի մասին՝ այդ ամենը ներկայացնելով Հայոց ցեղասպանության դատապարտման, ճանաչման համատեքստում։

Վլադիմիր Վարդանյանը կարեւորեց երիտասարդների տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության մասին. «Համամարդկային համատեքստում տեղակացված լինելը մեծ նշանակություն ունի ընդհանուր կանխարգելման տեսանկյունից, իսկ իրավական համատեքստում ցեղասպանության հանցակազմի եւ դրա տարրերի իմացությունը կօժանդակի հետագայում քաղաքական եւ այլ հարցերով զբաղվող ակտիվ երիտասարդներին ճիշտ որակում տալ այս կամ այն արարքին։ Ցեղասպանության  հանցակազմի հիմնահարցի եւ դրա շրջանակներում Հայոց ցեղասպանության փաստական հանգամանքների ու դրա նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի իմացությունը թույլ կտա մեզ ավելի հասկանալի եւ ընկալելի դառնալ եվրոպական համայնքի, եվրոպական կառույցների համար»։

DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան նշեց, որ DEMYC-ը 50 տարվա ընթացքում բազմաթիվ ակցիաներ է անցկացրել, որոնք միտված են երիտասարդներին տեղեկացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի ուժի մասին։ Բնականաբար, DEMYC-ը չէր կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից։ «Ճիշտ է, որ մենք այս օրերին այստեղ լինենք, եւ մեզ հետեւող միլիոնավոր երիտասարդների տեղեկացնենք այդ մասին։ Մենք հետեւորդներ ունենք ամբողջ Եվրոպայում եւ Միջին Արեւելքում, եւ սա նաեւ կոչ է, որպեսզի Թուրքիան ու ԱՄՆ-ն նույնպես ընդունեն Ցեղասպանության փաստը»,- նշեց եվրոպական կազմակերպության նախագահը։

«Երիտասարդ Լիկուդ»-ի (Young Likud) անդամ, Իսրայելը ներկայացնող Մորան Փելեգը տեղեկացված է Հայոց ցեղասպանությունից։ Ասում է, որ գիտի՝ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մորան Փելեգը նշում է, որ ցեղասպանությունը սարսափելի երեւույթ է եւ պետք է ամեն ինչ արվի այն կանխարգելելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ