News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ողջ մարդկությունը պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը: Եթե մարդիկ ճիշտ կերպով հասկանային, թե ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության տարիներ, ապա հավանաբար Երկրորդ աշխարհամարտը չէր լինի: Ռուսաստանի հայերի միության կողմից պատրաստված տեսանյութում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կորշունովը:

«Ես գիտեմ, որ առ այսօր ոչ բոլորն են ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի այն ճանաչի ողջ մարդկությունը, որպեսզի հետագայում այն չկրկնվի», - ասել է նա:

Տեսանյութում մի շարք ռուս դերասաններ խոսում են Ցեղասպանության նկատմամբ իրենց վերաբերմունքի, համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին եւ դատապարտում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Դերասաններրի թվում են Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Սերգեյ Կորշունովը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն, վաստակավոր արտիստներ Ալեքսանդր Սեմչեւն եւ Օլգա Կաբոն, Մուխտար Գուսենգաջիեւը, Ալեքսանդր Տյուտինը:

«Սարսռում ես այդ գազանության մասշտաբներն հիշելիս», - ասում է Մուխտար Գուսենգաջիեւը:

 Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գոլոբորոդկոն, իր հերթին, նշում է, որ չի հասկանում, թե ինչն է խանգարում թուրքական հասարակությանն ու իշխանություններին ներողություն խնդրել հայերից: «Այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում եւ ինչո՞ւ են թուրքերն այդպես դիմադրում», - ասում է նա:

Վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սեմչեւը նկատում է, որ թուրքերին հավանաբար ձեռնտու չէ ճանաչել այդ փաստը, այո «ոչ գեղեցիկ գործերի մեջ» մեղքը խոստովանելը բարդ է, ավելի հեշտ է հայացքը հեռացնել: «Կան փաստեր՝ ի՞նչ կա չճանաչելու: Ներողություն խնդրեք, տղամարդկություն եւ քաջություն ունեցեք», - նշում է Սեմչեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ