News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտության հարցերով ենթակոմիտեն կդառնա ավելորդ գումարների վատնման վայր՝ առանց որեւէ արդյունքի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նա նշեց, որ կան կառուցյներ, որոնք փորձում են զբաղվել կոնֆլիկտներով եւ այդ ընթացքում չունեն որեւէ հաջողված փորձ, փոխարենը կան երկրներ, անձինք, որոնք հայտնի են իրենց դրական փորձով, օրինակ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն։ «Ես չեմ լսել, որ ԵԽԽՎ-ն զբաղվի կոնֆլիկտներով եւ ունենա հաջողված փորձ։Դրա համար, կարծում եմ, որ հատուկ կոմիտե ձեւավորելը անիմաստ է, ունեն տարբեր հարցերով շրջանների վարչություններ, որոնք տարբեր երկրներից գումարներ են ստանում եւ կարող են ներգրավվել տարբեր ծրագրերում։  Դա անիմաստ ինստիտուտի ձեւավորում է, մինչեւ հիմա ԵԽԽՎ-ն չի փայլել վստահությամբ, որ կոնֆլիկտի կողմերը դիմեն իրենց եւ ասեն, որ եկեք, օգնեք մեզ»,-ասաց Թեւան Պողոսյանը։

Պատգամավորը նշեց, որ վստահելի ինստիտուտ դառնալու համար ԵԽԽՎ-ն ունի երկար ճանապարհ, եւ երբ դա լինի, դրանից հետո միայն կկարողանա ինչ-որ չափով օգտակար լինել կոնֆլիկտների լուծման ճանապարհին։ Թեւան Պողոսյանը վստահ է, որ այս կառույցը ապագայում կապացուցի իր ոչ կենսունակությունը՝ դառնալով ավելորդ գումարների վատնման վայր առանց արդյունքների։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կստեղծվի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտության հարցերով ենթակոմիտե: Այն հիմնականում կզբաղվի Ղարաբաղյան, Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի, հյուսիսային Կիպրոսի, Մերձնեստրի եւ Ղրիմի հակամարտություններով, ինչպես նաեւ Ղրիմի եւ Ուկրաիային իրավիճակի հետ կապված հակամարտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ