Մենք պահանջում ենք, որ թուրքերը ներողություն խնդրեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
«Թուրքերի փոխարեն պետք է նրանց ղեկավարությունը ներողություն խնդրի։ Մենք մեր պահանջներն ունենք, կարծում եմ՝ արդարացի պահանջ է, մեր ժողովուրդն այնքան խելացի է, որ մենք երբեք սխալ բաներ չի անում։ Կարծում եմ՝ ամեն ինչ կընկնի իր տեղը»,-ասաց նա։
Ջիվան Գասպարյանի խոսքով՝ մենք ուրիշներին չենք ուզում թալանել, մեր պահանջն արդար է։