News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Ելույթ ունեցան թե՛ իշխող կոալիցիայի, թե՛ Կանաչների, թե՛ Ձախերի պատգամավորները, եւ նրանք բոլորն իրենց ելույթներում օգտագործեցին ցեղասպանություն բառը։

Գերմանիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը հիշեցրեց, որ այսօր սգո արարողություններ են ընթանում ոչ միայն Երեւանում, այլ ամբողջ աշխարհում։

«Այսօր սգում են բոլորը՝ ոչ միան Երեւանում, այլ աշխարհի շատ անկյուններում հայերը իրենց ժողովրդին բաժին հասած ողբերգական ճակատագիրն են հիշում։ Մենք մեր հերթին գիտակցում ենք գերմանացիների մեղքի բաժինը։ Օսմանյան Թուրքիայում գտնվող գերմանացի դիվանագետները ահազանգում էին, որ գերմանացի սպաները թուրքերի հետ մասնակցում են հայերի տեղահանություններին։ Սակայն նրանք ցեղասպան քաղաքականությունով փող էին սարքում եւ լռում Մենք պետք է ընդունենք հայերի եւ արամեացիների առաջ մեր մեղքը, քանի որ Գերմանիան ոչինչ չարեց, որպեսզի պաշտպանի կոտորվող ժողովրդին, իսկ հիմա, եթե մենք ինչ-որ մի բան անենք, հարեւան այդ 2 ժողովուրդների ապագա սերունդները շանս կունենա խաղաղ հարեւանների պես ապրել»,- հայտարարեց պատգամավորը։ 

Ցեղասպանության հարցում երբեմնի խուսափողական դիրքորոշումը բացատրեց իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Նորբերթ Ռոթիգենը։

«Ինչո՞ւ ենք մենք 100 տարի անց միայն ուզում ցեղասպանություն կոչել դա։ Փաստն այն է, պետք է կշռադատվեր ամեն բան,  պետք է ուսումնասիրվեին փաստերը։ Այսպես են աշխատում ժողովրդավար երկրները, դա ժողովրդավարական քաղաքականության մասն է։ Սակայն ցեղասպանության դեպքում հետ է քաշվում անգամ փաստերի կշռադատության անհրաժեշտությունը։ 1915թ. կատարվածը բնութագրելու համար ցեղասպանություն բառը հնարավոր գործածվելիք բառերից մեկը չէ, այդ բառը միակն է։ Ցեղասպանությունը ճանաչելը մարդկային արժեքներից է, անգամ եթե դա բարդ եւ ցավոտ քայլ է։ Բայց մենք՝ գերմանացիներս, մեր փորձից ելնելով, ասում ենք, որ դա հայ-թուրքական հաշտեցման շանս է, դա այն առաջին քայլն է, որ պետք է արվի։ Թուրքիայում Ցեղասպանության ժխտումը ազգային ինքնության է վերածվել, դա է դժվարացնում ճանաչումը։ Սա կարեւոր է Գերմանիայի համար։ Քանի որ ի սկզաբանե Գերմանիայի գիտակցությամբ է կատարվել  հանցագործությունը։ Գերմանիայի մեղքը լռությունն էր, եւ այսօր մենք վերջ ենք դնում դրան։ 100 տարի անց ուշ չէ։ Պահը հասունացել է, եւ մենք փորձում ենք ներդրում ունենալ դրանում»,- հայտարարեց իշխող կոալիցիայի պատգամավորը։

«Ով ժխտում է 2-րդ անգամ է սպանում։ 100 տարի անց մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք։ Մենք չենք ուզում Թուրքիային վիրավորել, ուզում ենք պարզեցում մտցնել։  Մենք չենք ուզում սեւացնել զոհերի հիշատակը եւ դրա համար պետք է կատարվածը բնութագրել այնպես, ինչպես դա անկասկած եղել է, այն է՝ ցեղասպանություն:

Հայերը 100 տարի առաջ պատահաբար չզոհվեցին պատերազմից, ինչպես ներկայացնում է Թուրքիան։ Դա սառնասրտորեն պլանավորված ցեղասպանություն էր, եւ դա Թուրքիան պետք է ճանաչի։

Բայց պետք է ասեմ, որ 1915թ. արեւմտահայերի մշակույթի եւ էության բնաջնջման   Թուրքիայի պլանը տապալվեց, դա հենց ի սկզբանե տապալման էր դատապարտված, քանի որ հայերի քանակն շարունակում է աճել մի երկրում, որը մենք այսօր Թուրքիա ենք կոչում»,- հայտարարել է Կանաչների կուսակցության պատգամավորը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ լիագումար նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայոց ցեղասպանության մասին քննարկումների հաջորդ փուլն անցկացնել ապրիլի 30-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ