News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է ընտրել 7-ամյա Թաթուլ Համբարձումյանին, որպեսզի նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր՝ ապրիլի 24-ին, պաշտոնական միջոցառման ժամանակ կատարի «Դլե յաման» ստեղծագործությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Համբարձումյանի հայրը՝ Կարեն Համբարձումյանը։

«Մեզ Տիգրան Հեքեքյանը զանգահարեց, ասաց, որ նախագահը իր կատարումը լսել է Երաժշտական ակադեմիայի բացման ժամանակ, եւ ցանկություն է հայտնել, որ Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին կատարի «Դլե յամանը»»,-ասաց նա։

Արման Համբարձումյանը պատմեց, որ Թաթուլը 5 տարեկանից ընդունվել է Մեծամորի Շառլ Ազնավուրի արվեստի դպրոց՝ դուդուկի բաժին։

«5 տարեկանում Թաթուլը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, ոսկե մեդալակիր է դարձել, նաեւ մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, դուդուկ եւ զուռնա է նվագել»,-ասաց Կարեն Համբարձումյանը։

Թաթուլի հայրը նշեց, որ որդու երազանքն է դառնալ լավ դուդուկահար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ