News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի «Հայ բարեկամների միավորման» մի խումբ երիտասարդներ ոտքով ԼՂՀ-ից հասել են Երեւան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ենք: Ղարաբաղից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ենք եկել ոտքով: Մենք որոշեցինք քայլել եւ զգալ այն ֆիզիկական ցավը, որն զգացել են 1,5 մլն հայերը, որոնք տեղահանվեցին իրենց բնօրրաններից: Չեմ կարող նկարագրել, թե հոգեւոր ինչ զգացողություններ ենք ունեցել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայ բարեկամների միավորում» հ\կ նախագահ Սերգեյ Եփրեմյանը:

Նրա խոսքով, իրենք երթն սկսել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղից, անցել 450 կմ ճանապարհ՝ Չափար-Ստեփանակերտ- Լաչին-Գորիս-Էջմիածին-Երեւան ուղղությամբ:

«Մեր ճանապարհը տեւել է տասը օր: Առաջին կանգառը եղել է Էջմիածինը: Հասել ենք ապրիլի 23-ին, մասնակցել Սրբադասման արարողությանը եւ ճանապարհը շարունակել մինչեւ Ծիծեռնակաբերդ: Դժվարություններ շատ կային, մենք մեր մարմնի վրա զգացինք, թե ինչ դժվարություններ են տեսել մեր նախահայրերը տեղահանման ժամանակ: Բայց բոլորս ողջ եւ առողջ տեղ ենք հասել: Հոգնածություն ունեցել ենք, բայց այն մեզ չի խանգարել հասնել մեր նպատակին»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ