News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Համաշխարհային առաջնորդները, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Սերբիայի նախագահները հավաքվել են Երեւանում՝ 1,5 մարդկանց զանգվախային սպանությունների 100-րդ տարելիցի միջոցառումներին, գրում է Euronews-ը։

Այդ հանցագործությունները ցեղասպանություն են անվանում ավելի քան երկու տասնյակ երկրներում, իսկ հինգշաբթի այդ բառն օգտագործեց Գերմանիայի նախագահը՝ առաջին անգամ պաշտոնական Բեռլինի կողմից։ Նախագահ Յոախիմ Գաուկը ճանաչել է նաեւ Գերմանիայի մասնակի պատասխանատվությունը՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նշում է հեռուստաալիքը։

Իրենց ելույթներում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հայերի սպանդը ցեղասպանություն են անվանել։ Երեւան ժամանածների թվում է նաեւ 90-ամյա Շարլ Ազնավուրը, որը ծնվել է Փարիզում, ցեղասպանությունից փրվածի ընտանիքում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նախազգուշացրել է ազգայնամոլության, նաեւ «ռուսատյացության» վտանգների մասին՝ թափանցիկ ակնարկելով Ուկրաինայի արեւմտամետ կառավարությանը, գրում է Associated Press-ը։

Սգո արարողության սկզբում օտարերկրյա դիվանագետները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի մոտ, գրում է բրիտանական Telegraph-ը։ Ամպամած երկնքի եւ տեղատարափ անձրեւի տակ դիվանագետներն անցել են՝ ամենքի ձեռքին դեղին վարդեր, որ դրանք զետեղեցն համալրի մոտ կանգնած ծաղկեպսակին։

Ծաղիկներ են դրել նաեւ Հայաստան ժամանած առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը, նշում է NY Times-ը։

Դրանից հետո Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր եկել հարգելու անմեղ զոհերի հիշատակը։ «Շնորհակալ եմ բոլորիդ, որ այստեղ եք՝ վերահաստատելու ձեր հանձնառությունը համամարդկային արժեքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացվել, ասելու, որ հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում»,- ասել է Սարգսյանը, հաղորդում է BBC-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ