News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության պատմությունը՝ հասկանում ես որ Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի քայլերին, ով հաշտվեց սեփական անցյալի հետ եւ փոխհատուցում վճարեց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայտարարեց ընկերների հետ Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության բնակչուհի Մելանի Քերչերգրոուսը:

Մելանին մեզ պատմեց, որ Ցեղասպանության մասին հիմնական տեղեկատվությունը ստացել է «System of a down» ռոք խմբի շրջագայության շնորհիվ: «Նրանք շատ են խոսում Հայոց ցեղասպանության մասին: Մենք երեկ նրանց լսեցինք, եւ այսօր մենք այստեղ ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին», - նշեց Քերչերգրոուսը:

Անդրադառնալով Միացյալ Թագավորության դիրքորոշմանը, որն առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է խուսափել այդ բառն գործածելուց՝ Մելանին նշեց, որ նման մոտեցումը չի ողջունում: «Ես գիտեմ, որ Անգլիայում շատ մարդիկ աշխատում են կառավարության դիրքորոշումն փոխելու ուղղությամբ: Ուստի հույս ունեմ, որ մոտ ապագայում Մեծ Բրիտանիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը», - եզրափակեց Մելանի Քերչերգրոուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ