News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին, «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի հիշատակման կապակացությամբ» Ռումինիայի նախագահն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին, որտեղ Թուրքիային կոչ է արել ճանաչել հայերի ողբերգությունը, իսկ խորհրդարանին կոչ է արել ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանությունների օր:

Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- ասում է նախագահ Կլաուս Յոհաննիսը:

«1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին եւ դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը եւ որը մեզ ստիպում է այսօր ճանաչման եւ հաշտեցման», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ նախագահի, հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը եւ իրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվի անցյալից: «100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմական ծավալի ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ է՝ ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունը արմատախիլ անելու համար: Զոհերի հանդեպ հարգանքը ստիպում է մեզ մեր մտքերն ուղղել բոլոր անհետացածներին եւ լուռ աղոթել նրանց համար: Թող որ զոհերի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում», նշում է նախագահ Յոհաննիսն իր ուղերձում:

Նույն օրը, Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

«Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արեւելքում հայերի դեմ կոտորածի 100-ամյակը, որը պատճառեց 1 մլն 200 հազար մարդկային զոհեր: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինչպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետեւ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, եւ նախորդել է նացիստների եւ Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին»,-ասվում է հայտարարության մեջ:

«Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «Չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում է արնահոսել, եթե չես վիրակապում», ինչպես հայտարարում է Հռոմի պապը ապրիլի 12-ին:

Թեեւ Թուրքիան մինչեւ այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը:

Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական Խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն, ասվում է հայտարարության մեջ:

Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների եւ գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաեւ հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձեւով Ապրիլի 24-ը մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով», -առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ