News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիետնամի բնակչուհի Նգուեն Տխի Չուն պաշտոնապես ճանաչել են մոորակի ամենածեր մարդ, նա այժմ 122 տարեկան է։

Տխի Չուի իրավունքը հաստատել է Համաշխարհային ռեկորդների ընկերակցությունը, գրում է գերմանական Bild պարբերականը։ Համապատասխան փաստաթղթերը ստացվել են ճապոնուհի Միսաո Օկավայի մահից երեք շաբաթ անց։ Վերջինս ավելի վաղ համարվում էր աշխարհաի ամենածեր մարդը եւ մահացել է 117 տարեկանում։

Տխի Չուն ծնվել է 1893 թվականին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով, նա 11 երեխա է ունեցել, որոնցից այսօր կենդանի են մնացել 2-ը։ Գինեսի ռեկորդների գրքի վիետնամյան մասնաճյուղի ներկայացուցչի խոսքով, Տխի Չուն կարծում է, որ իր երկարակեցության համար պարտական է իր ինքնուրացության համար։ Նշվում է, որ նա երբեք լուրջ հիվանդություններով չի դիմել բժիշկներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ