Նորաշեն գյուղում գտնվող 44-ամյա Վոլոդյա Ավագյանին պատկանող խանութը հրկիզել են հենց նույն խանութի վաճառողուհիները։ NEWS.am-ի տեղեկություններով՝ հրդեհի մասին գրությունը ստացվել էր ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ապրիլի 22-ին։ Իրավապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում պարզվել է, որ խանութը հրկիզել են հենց այդտեղի վաճառողուհիները, որոնք հենց Նորաշենի բնակիչներ են։ Կանայք ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ խանութի տիրոջը հասցվել է 45.000.000 դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն: