News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող այս օրը Երեւանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար:

Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաեւ առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ եւ՛ իր, եւ՛ Հայաստանի քաղաքացիների գնահատականով, այդ խոսքերը դաշնակցային, եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են:

«Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռեւս 100 տարի առաջ ճանաչել է եւ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ համարել է, որ այն գործողությունները, որոնք Օսմանյան կառավարությունն իրականացրել է հայերի նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ, եւ այդ հանցագործությունը պետք է պատժվի: Դա վկայում է Ռուսաստանի քաղաքականության հետեւողականության մասին: Դրա համար իրապես շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալություն, որ Դուք եկել եք: Մեկ անգամ եւս բարի գալուստ Հայաստան»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատասխան խոսքում ՌԴ Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հրավերի համար եւ եւս մեկ անգամ ընդգծել Հայաստանի եւ Ռուսաստանի, հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության այլ ժողովուրդների միջեւ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: «Այդ ամենը շատ խորը պատմական արմատներ ունի: Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք եւ այդպիսին կլինենք ապագայում: Այսօր մեր երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են: Այժմ չեմ խոսի քաղաքականության մասին, այն ինքնըստինքյան հասկանալի է, մենք աջակցում ենք միմյանց միջազգային հարթակներում: Սերտորեն աշխատում են մեր արտաքին գործերի նախարարությունները, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը:

Տնտեսական հարաբերությունները եւս դրական դինամիկա ունեն: Չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին, մենք առեւտրաշրջանառության աճ ունենք, եւ կարեւոր է պահպանել այդ դրական դինամիկան: Ռուսաստանյան կապիտալի ներդրումները Հայաստանում աճում են, բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը ռուսաստանյան ծագման ներդրումներ են: Ինձ շատ հաճելի է այսօր այստեղ գտնվել Ձեզ հետ եւ հնարավորություն ունենալ խոսել մեր փոխգործակցության ամբողջ համալիրի մասին: Շնորհակալություն հրավերի համար»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ