News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներն ու դրան նախորդած սրբադասման արարողությանը անդրադարձել են նաեւ արաբական լրատվամիջոցներ, որոնց երկրների նախագահները թեեւ ներկա չէին միջոցառումներին, սակայն Երեւանում կատարվածը լայնորեն լուսաբանվում էր նրանց էջերում։

Այսպես՝ Կատարում լույս տեսնող «Աշ Շարկ» պարբերականը մասնավորապես գրում է.

«Ապրիլի 24-ին Հայաստանում մեկնարկել են ավելի քան 1 մլն մարդու կյանք խլած Ցեղասպանության հիշատակի միջոցառումները։ Արարողությանը ներկա էին հարյուր հազարավոր մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, կառավարության անդամներ, նախագահներ, որոնց թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդը։ Պուտինն ու Օլանդը ելույթ ունեցան Երեւանում Սերժ Սարգսյանի  կազմակերպած միջոցառումների ժամանակ»։

«Իլաֆ»-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է նախօրեին կայացած սրբադասման արարողությանը՝ մասնավորապես գրելով հետեւյալը.

«Երեւանում համաշխարհային առաջնորդները ապրիլի 24-ին մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակը։ Դրա նախօրեին հայ առաքելական եկեղեցին սրբադասել էր բոլոր 1.5 մլն զոհերին։ Սրբադասման արարողությունը ավարտվեց խորհրդանշական ժամը 19։15-ին։ Այդ օրը՝ այդ ժամին, աշխարհի հայկական բոլոր եկեղեցիներում , այդ թվում՝ Մադրիդի, Բեռլինի, Վենետիկի եւ Փարիզի եկեղեցիներում ղողանջել են  զանգերը։

Skynewsarabia-ն հաղորդում էր պատրաստել կադրեր ցուցադրելով Երեւանում տեղի ունեցած հիշատակի արարողություններից՝ հիշատակելով, որ «1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված ջարդերի հետեւանքով զոհվել է ավելի քան 1 մլն հայ»

«Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ֆրանսուա Օլանդին, որոնք ծաղկեպսակներ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կրակի մոտ»,- հաղորդում է հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ