News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի բնակիչը 282 բառից կազմված թելադրության մեջ 273 սխալ է թույլ տվել: Այս մասին հայտնել է Ուրալի պետական մանկավարժական համալսարանի գիտական եւ ինովացիոն գործունեության գծով պրոռեկտորի օգնականը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ստուգման ժամանակ տպավորություն էր, որ նա թելադրությունը գրել է կարմիր գրիչով, իսկ մենք ստուգել ենք կապույտով»,-ասել է համալսարանի ներկայացուցիչ Մարինա Բաբիկովան:

«Մենք նման դեպքի առաջին անգամ ենք բախվում եւ սկզբում ենթադրեցինք, որ նա ազգությամբ ռուս չէ, եւ ռուսերենը նրա մայրենին չէ, բայց հետազոտությունների եւ տարբեր քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ նա ռուս է»,-ասել է Բաբիկովան:

ՏԱՍՍ-ը նշում է, որ ակցիայի կազմակերպիչները խստորեն պահպանում են անանունության սկզբունքը, ուստի «ռեկորդակրի» անունը չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ