37-ամյա Գեղամը ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով խողովակների վրայից։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է ապրիլի 24-ին, կեսգիշերն անց «Էրեբունի» հիվանդանոցից։ Ձախ գագաթային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է տեղափոխել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Գեղամ Ստյոպայի Եղիազարյանը։ Պազրզվել է, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ Բագրատունյաց փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Լճափ» բենզալցակայանի հետնամասում, ճանապարհի եզրին գտնվող խողովակների վրայից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել և ընկել բետոնի վրա: Կատարվում է քննություն, ինքնասպանության փորձ կատարողը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելուց։