News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ֆրանսիական «Libération» թերթի գլխավոր խմբագիր Մարկ Սեմոյի հոդվածը.

Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, եւ պատմաբանները ներկայումս գրեթե միաձայն այն ցեղասպանություն են ճանաչում: 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների ու արտաքսման հետեւանքով 1,5 մլն մարդ է զոհվել: Նրանց սերունդների՝ նախնիների վերապրածը տեղի ունեցածի ողջ ծանրությամբ կոչելու եւ ճանաչվելու պայքարը շարունակվում է:

Ինչո՞ւ են թուրքական իշխանությունները ժխտում: Նրանք մերժում են «ցեղասպանություն» բառն այն ամոթալի մեղադրանքի պատճառով, որը ուղղակիորեն հիշեցնում է նացիզմի մասին, եւ ժխտում են, որ եղել է ոչնչացման մտադրություն: Սակայն հիմա, այս կամ այն չափով պաշտոնական դիսկուրսը ենթադրում է հարյուր հազարավոր մարդկանց մահվան իրողությունը: «Ցեղասպանությունը ճանաչելը նշանակում է ընդունել, որ ժամանակակից թուրքական պետության հայր-հիմնադիրները  հայերի ունեցվածքի բռնագանձման արդյունքում հարստացած հանցագործներ ու կողոպտիչներ էին: Թուրք պաշտոնատար անձանց վերջերս արված հայտարարությունները հիմնականում որոշակի զիջումների ճանապարհով իրենց փրկելու նպատակ էին հետապնդում՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից», - նշում է թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ հավելելով, որ հանրապետության առաջին ղեկավարներից շատերը երիտթուրքական շարժման մասնակիցներ են եղել: 

Այսօր եթե անգամ Թուրքիան բազմապատկի դիվանագիտական ճնշումը, միեւնույն է իր ժխտողականության մեջ ավելի մեկուսացված է: Այս տարի իշխանությունները որոշեցին մեծ հանդիսությամբ ապրիլի 24-ին տոնել Դարդանելի նեղուցում տեղի ունեցած մարտի հարյուրամյակը, որտեղ օսմանյան զինվորները դիմադրել են ֆրանսիացիներին ու անգլիացիներին: Սակայն հայկական կազմակերպությունները կարող են Ստամբուլում ազատորեն «մեծ աղետի» հիշատակին նվիրված միջոցառումներ  իրականացնել:

Հայկական հարցն արդեն մոտ 10 տարի հանրային քննարկումների կենտրոնում է՝ առանց տաբուի: Անցյալում են այն օրերը, երբ «ցեղասպանություն» բառը ենթադրում էր քրեական հետապնդում: Այժմ այն կարելի է լսել հեռուստացույցով, այն հայտնվում է թերթերի առաջին էջերում:  Եվրոպական «Էդամ» վերլուծական կենտրոնի կողմից վերջերս անցկացված հարցումը ցույց տվեց, որ թուրք հարվածների միայն 9 տոկոսն է ցանկանում ճանաչել Ցեղասպանությունը: Սակայն 24-ից փոքր տարիքի հարցվածների շրջանում դա ցանկանում է 30%-ը: Այլեւս ոչինչ չի լինի առաջվա պես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ