News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ մեր վիշտը կիսելու համար: Նա նշել է, որ Ապրիլի 24-ին աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի կողքին էր՝ Երեւանում: Նրանք համախմբվել էին այստեղ՝ մերժելու պատերազմներն ու ցեղասպանությունները:

Կրկին անդրադառնալով դարասկզբին կատարված ոճրագործությանը՝ Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինային՝ 100 տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայերին ապաստանելու համար: ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր արգենտինահայերն իրենց երկրի լիարժեք եւ օրինակելի քաղաքացիներն են:

ԱԺ նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ը միավորեց պետություններ եւ ազգեր. այդ համախմբումը կնպաստի, որ 21-րդ դարը խաղաղության դար լինի:

Նորմա Աբդալա դե Մատարասոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանից հեռանում են շատ տպավորված: Նա Գալուստ Սահակյանին է փոխանցել Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի ողջույնները եւ 2015 թվականի ապրիլի 8-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում ընդունված հռչակագիրը: Հռչակագրով Արգենտինայի խորհրդարանն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ