News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի խորհրդարանի թուրք պատգամավորները, որոնք համաձայն չեն եղել մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, լքել են նիստերի դահլիճը՝ «Ցտեսություն» արտահայտություններով: Այս մասին հաղորդում է բուլղարական «Բլից» պարբերականը:

Սկզբում «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավոր Դմիտրի Բայրակտարովի կողմից առաջ քաշված Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը մերժվել է՝ ձեռնպահ են հանդես եկել ԳԵՐԲ եւ ԱԲՎ կուսակցությունները: Դրանից հետո «Ատակա» կուսակցության անդամ Դեսիսլավ Չուկոլովը պատգամավորներին կոչ է արել Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցին չխուսափել քվեարկությունից: «Երբ կքվեարկեք, մտածեք ոչ թե Քիմ Քարդաշյանի, այլ հայկական ծագմամբ ձեր ընկերների մասին», - հայտարարել է նա:

Առաջարկությունը կրկին չի ընդունվել: Այդժամ «Հայրենասիրական ճակատն» առաջարկել է մեկ րոպե լռություն պահպանել: Երբ խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչեւան հարցը քվեարկության է դրել, Հայրենասիրական ճակատի, Բուլղարական սոցիալիստական կուսակցության եւ «Ատակայի» պատգամավորները ոտքի են կանգնել՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ «Հանուն իրավունքի եւ ազատության շարժման» պատգամավորները (հիմնականում էթնիկ թուրքեր) լքել են դահլիճը:

Ցաչեւան բացատրել է, որ մեկ րոպե լռության վերաբերյալ երկու առաջարկություն է ստացվել, սակայն առանց անհրաժեշտ կանոնների պահպանման, ուստի քվեարկել չի հաջողվի: Ի պատասխան՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության» համանախագահ Վալենտինը Կաբասովը հայտարարել է, որ պատգամավորները ծիծաղելի են՝ վկայակոչելով կաննոները եւ հարգանքի տուրք չմատուցելով զոհերին: «Սա պարզապես խելագարություն է», - հայտարարել է Կասաբովը:

Դեսիսլավ Չուկոլովը մոտեցել է ամբիոնին եւ կրկին առաջարկել քննարկել մեկ րոպե լռության որոշումը: Այդ ընթացքում սրահ են վերադարձել ՀԻԱ-ի պատգամավորները, որոնց Ատակա կուսակցության պատգամավորները դիմավորել են «Էրդողան, Էրդողան» վանկարկումներով:

Երբ առաջարկությունը քվեարկության է դրվել, ՀԻԱ պատգամավորները կրկին լքել են սրահը՝ ասելով «Ցտեսություն»:

Քննարկումը շարունակվում է: Խորհրդարանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր ճանաչելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ