News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է արել հայերին ու թուրքերին առաջ ընթանալ երկխոսության ճանապարհով:

«Նպատակը լռությունը հաղթահարելն է եւ ոչ թե իրար մասին, այլ իրար հետ երկխոսելը: Միակ ուղին առաջընթացն է, ազնիվ երկխոսությունը հայերի ու թուրքերի միջեւ այն մասին, թե ինչ է նշանակում սարսափելի անցյալն այսօրվա համար եւ ինչպես հիշողությունը կարող է հանգեցնել երկու երկրների լավ հարաբերությունների ապագայում»,-գրել է Շուլցը Facebook-ի իր էջում:

Շուլցը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը Երեւանում ներկայացնում է փոխվարչապետ Ռիչարդ Րարնեցկին եւ որ նախորդ շաբաթ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել:

«Ես հասկանում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտությունը բարդ գործընթաց է: Շատ վերքեր դեռ բաց են, շատ ձայներ դեռ պետք է լսվեն: Վերքերի սպիացման գործընթացը ժամանակ կպահանջի, բայց մենք չպետք է մոռանանք, որ վերջին տարիներին կարեւոր քայլեր են արվել հաշտության ու ճանաչման ուղղությամբ: Կարեւոր է շարունակել այն դրական ուղղությամբ»,-ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

Շուլցն ընդգծել է, որ լինելով ազգությամբ գերմանացի, ինքն ամեն օր բախվում է իր երկրի անցյալին եւ գիտի, թե որքան կարեւոր է պատմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ