Այսօր՝ ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ ելույթ ունեցած Կանաչների առաջնորդ Ջեմ Օզդեմիրը ամբիոնից ելույթ է ունեցել անմոռուկի նշանը կրծքին ամրացրած։
Իր ելույթում Օզդեմիրը շնորհակալություն էր հայտնել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկից եւ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լեմբերթից ցեղասպանություն բառն արտասանելու համար եւ ձեռքով ցույց տալով կառավարության ներկայացուցիչների կողմը՝ ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի եւ արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի, ասել էր. «Ցավոք այդ երախտագիտությունը չեմ կարող հայտնել նաեւ կառավարությանը, քանի որ եթե նրանց որոշելուն մնար, իրենք այդ բառը չէին արտասանի եւ կրկնեին Թուրքիայի պնդումը, թե ցեղասպանություն չի եղել»։