News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցած սգո միջոցառման ժամանակ ելույթով հանդես են եկել Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքն իր խոսքում նշել է, որ հայ եղբայրները հայ ժողովրդի վերապրած ցավը, ցեղասպանությունը չմոռանալու համար պատրաստել են անմոռուկ։ «Մենք երբեք չենք մոռանա դա։ Տեղի ունեցած այդ ողբերգությունը, այդ կոտորածը, այդ ցեղասպանությունը մերս սրտի խորքում զգում ենք։ Չենք ուզում այդ ողբերգության հետ շարունակենք մեր ճանապարհը, արդեն ժամանակն է, որ մեր վերքերը ապաքինվեն։ Մենք պետք է կարողանանք հաջողության հասնել, որ առերեսվենք իրականության հետ։ Մենք դատապարտում են տեղի ունեցած ցեղասպանությունը»,-ասել է Դիարբեքիրի քաղաքապետը։

HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշն էլ նշել է, որ այս պահին անհրաժեշտ է, որ Ցեղասպանության մասին քննարկումները Թուրքիայում մի կողմ դնեն ու ամբողջ Թուրքիայում սուգ հայտարարեն։ «Շատ ցավալի է, երբ դիակը գետնին է գտնվում, սակայն քննարկում են, թե ինչպես է մահացել, կամ ինչպես է սպանվել»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ