News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում Ռուսաստանին «Միստրալներ» փոխանցելու հարցով  դեռ որոշում չի կայացվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ինչ վերաբերում է «Միստրալներին», կամ այն կփոխանցվի, որի վերաբերյալ որոշում դեռ չունենք, կամ կփոխհատոցվի դրա արժեքը այն չափով,որի շուրջ մենք պետք է պայմանավորվենք»,-ասել է Օլանդը, հաղորդում է Reuters-ը:

Նախօրեին Փարիզում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ նորմալ է համարում «Միստրալ» ուղղաթիռակիրների դիմաց միջոցների վերադարձը, եթե դրանք չուղարկվեն Ռուսաստան: Ավելի վաղ Օլանդն ասել էր, որ Փարիզը ելք է որոնում ստեղված իրավիճակից, քանի որ «Միստրալների» ՌԴ-ին տրամադրումը կախված է Ուկրաինայի շուրջ իրավիճակից:

«Միստրալների» մասին պայմանագիրը կողմերի միջեւ ստորագրվել է 2011 թվականին: Ֆրանսիան պետք է առաջին նավը փոխանցեր նախորդ տարի, սակայն այդպես էլ դա տեղի չի ունեցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ