Ճապոնացին, որը կառավարում էր ապրիլի 22-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի տանիքի վրա հայտնաբերված անօդաչու թռչող սարքը, հանձնվել է ոստիկանության։
Հետաքննության տվյալներով՝ տղամարդն իր արարքը բացատրել է ատոմային էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության դեմ ունեցած բողոքով։ Այլ մանրամասներ, ինչպես նաեւ տղամարդու անունը չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։