News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի բնակչուհին վիճակախաղում շահել է 151 հազար եվրո՝ վիճակախաղի տոմսը լրացնելով իր հարազատների ծննդյան տարեթվերով: Այդ մասին հայտնում է Eesti Loto պետական ձեռնարկությունը:

«Շահումի ձեւակերպման ժամանակ թոշակառուն պատմել է, որ հաղթանակի մասին իմացել է հեռուաստացույցով: Սկզբում կինը մտածել է, որ 5 թիվ է կռահել (ինչը նրան կբերեր 1314,7 եվրո), սակայն կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, նա կռահել է նաեւ լրացուցիչ համարը», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Ռոսբալտը»:

Նշվում է, որ թոշակառուն երկար տարիներ շարունակ վիճակախաղերի տոմսերը լրացնելիս օգտագործել է հարազատների ծննդյան տարեթվերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ