News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիդնեյի քաղաքապետարանուն այսօր՝ ապրիլի 24-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Սիդնեյից, միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր, այդ թվում Ավստրալիայի գանձապետ Ջո Հոքին, Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, Հունաստանի դեսպանը, ՌԴ գլխավոր գյուպատոսը եւ այլք:

Միջոցառմանը ներկա է գտնվել 2200 մարդ: Ելույթներ են ունեցել Սիդնեյի օպերային թատրոնի մենակատար Նատալի Արոյանը եւ այլ երաժիշտներ:

Առանցքային իրադարձությունը եղել է հայտնի փաստաբան եւ իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի ելույթը, ով ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներկայացնում էր Հայաստանի շահերը:

Իր ելույթում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ապացույցներն ավելի շատ են, քան Հոլոքոստինը: Անդրադառնալով փաստին, որ Ավստրալիան մինչ օրս դաշնային մակարդակով չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, նա ասել է. «Միթե դա հեգնանք չէ: Մենք հպարտությամբ նշում ենք օրը, երբ հազարավոր երիտասարդ ավստրալացիներ ընդդիմացան թուրքական գնդակներին, իսկ այսօր կառավարությունը համարձակություն չունի դիմակայել թուրքական ճնշմանը»:

Բացի այդ, Ռոբերթսոնը նշել է, որ միայն ճանաչումը քիչ է, Թուրքիային պետք է պատերազմական տուգանքների պահանջ ներկայացվի, հակառակ դեպքում դա կմնա անպատիժ հանցագործություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ