News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է բրիտանական The Guardian պարբերականում լույս տեսած լրագրող Ալի Ղարիբի հոդվածը։

«Հայոց ցեղասպանությունը դատարկ պնդում չէ կամ անձնական կարծիք ու տեսակետ, այլ արձանագրված փաստ»,- 2006թ. ասել էր ամերիկացի սենատոր Բարաք Օբաման նախքան նա կընտրվեր Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում։

Նա այն ժամանակ իրավացի էր։ Հիմա՝ շատ սխալ։ 2008թ. Օբաման միանշանակ հայտարարել էր պատմությունը ճանաչելու իր պլանների մասին. «Դառնալով նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», իսկ հաջորդ 7 տարիների ընթացքում նա դա չարեց։ Նյարդայնացնում է ոչ միայն այն, որ նա խախտել է նախընտրական  իր խոստումները, այլ այն, որ նա հրաժարվում է ճանաչել պատմական փաստերը, որոնք ինքն արդեն ընդունել էր։

Պատճառն ակնհայտ է. Թուրքիան նրա համար ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակից է։ Հաշվի առնելով Հռոմի Պապի եւ Եվրամիության վրա Թուրքիայի հարձակումները՝ Օբաման ձգտում է խուսափել դաշնակցի հետ տարաձայնություններ ունենալուց։

Թուրքիայի կառավարությունն իրավացի չէ, եւ ԱՄՆ կառավարությունը չպետք է մնա հայոց պատմության ճշմարտության ժխտման մասնակիցը։ ՄԱԿ կոնվենցիան հստակ սահմանում է, թե որն է ցեղասպանությունը, եւ հնարավոր չէ հերքել, որ Թուրքիայում հայերի հետ կատարվածը համապատասխանում է այդ սահմանմանը, սակայն Թուրքիան այնքան անամոթաբար է ժխտում դա եւ հարձակվում  է նրանց վրա, ովքեր իրեն մարտահրավեր են նետում։ Թուրքիայի նման արձագանքը նպատակ ունի վախեցնել նրանց, ովքեր համարձակություն են ունենում ասել պատմական ճշմարտությունը։

Ինչպես Հոլոքոստի ժխտման դեմ պայքարելուց հրաժարվելը անհարգալից վերաբերմունք է հրեաների հիշատակի հանդեպ, այնպես էլ Հայոց ցեղասպանության հերքումը վիրավորական է օսմանցիների ձեռքով սպանված հայերի հիշատակի հանդեպ։ Նախագահը Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է ասի ճշմարտությունը այնպես, ինչպես դա անում է Հոլոքոստը ժխտողների դեպքում, ովքեր էլ որ դրանք լինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ