Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում հայ ու քրիստոնյա լինելու համար 1,5 մլն հայերի ոչնչացման հարյուրամյա տարելիցը, «Հայոց ցեղասպանություն. աշխարհի ոչնչացման գործնական ուղեցույց» հոդվածում գրում է Adevarul պարբերականը:
«Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում հայերին», - 1939թ. հայտարարում է Հիտլերը՝ Լեհաստան ներխուժելու եւ հետո՝ 6 մլն հրեաների ոչնչացումը նախապատրաստելիս: Այսպես է շարունակում նաեւ այսօր. Հայերի ցեղասպանությունը մոռացված ցեղասպանություն է:
Հիտլերի ժամանակ «ցեղասպանություն» եզր չի եղել: Այն հորինել է հրեական ծագմամբ լեհ Ռաֆայել Լեմկինը: «Ես ցանկացել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, քանի որ հայերից հետո գործի է անցել Հիտլերը», - հայտարարել է Լեմկինը:
Աշխարհի առաջնորդները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին ժամանել են Երեւան մասնակցելու հիշատակի միջոցառումներին, հավելում է պարբերականը: