News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աստղագիտության միջազգային օրվա (Astronomy Day) մեկնարկը տրվել է 1973թ.` Քալիֆորնիայում: Հյուսիսային Քալիֆորնիայի Աստղագիտական ընկերակցության նախագահ Դ. Վերգերն որոշել էր, որ պետքչ է մարդկանց քարոզել հաղթահարել մեծ հեռավորություններ` բաց դների օրերին հայտնի աստղագիտարաններ այցելելու համար. փոխարենը կարելի է բազմամարդ վայրերում ` փողոցներում, առեւտրային կենտրոններում, այգիներում հասանելի հեռադիտակներ տեղադրել: Այսպիսով, համախմբվեցին աստղագիտության բոլոր իրական սիրահարները, իսկ նոր աստղագիտական շարժման նշանաբանը հետեւյալն էր. «Աստղագիտությունը կրող մարդկանց», հայտնում է Calend - ը:

Աստղագիտության օրը հովանավորվում է 14 կազմակեպությունների կողմից, որոնցից առավել ազդեցիկներն են` Աստղագիտական լիգան, Խաղաղօվկիանոսյան աստղագիտական հանրությունը, Կանադայի թագավորական աստղագիտական հանրությունը, Մոլորակագետների միջազգային միությունը, Ամերկյան աստղագիտական հանրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ