News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՌԴ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված ուղերձի կապակցությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե չնայած Պուտինին ուղղված բոլոր զգուշացումներին ու կոչերին, նա 1915-ը ցեղասպանություն է որակել։ «Այդ հայտարարությունը մերժում ենք ու խստորեն դատապարտում։  Իրավունքի խախտում հանդիսացող նման հայտարարությունները Թուրքիան անտեսում է։

Մտածում ենք, որ Ռուսաստանի կողմից Կովկասում, Միջին Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում 100 տարվա ընթացքում իրականացրած զանգվածային ջարդերը, աքսորները եւ գոլոդոմորի նման պատժիչ գործողություններով հատկապես սեփական պատմության ընթացքում թուրք եւ մուսուլման ժողովուրդների դեմ անմարդկային վերաբերմունքը աչքի տակ անցկացնելիու ժամանակ Ռուսաստանը պետք է ամենալավը  հասկանա թե ինչ է ցեղասպանությունը եւ դրա իրավական կողմը։

Գիտենք, որ Դուման սովորություն ունի 1995-ից այս կողմ ամեն 10 տարին մեկ հայկական պնդումներին աջակցող քաղաքական հայտարարություններ անել։ Այդ ավանդույթը պահպանող Դուման 2015-ի ապրիլի 24-ին հին որոշումների համատեքստում նոր հայատարարություն արեց։ Այդ հայտարարությունն էլ ենք դատապարտում։

Եթե այս թեմայում Ռուսաստանի կողմից անելու բան կա, ապա նա պետք է մի կողմ թողի կողմնակալությունը,  աջակցի, որ Հայաստանն ու հայերը դրական արձագանքեն Թուրքիայի կողմից բարեկամական ու խաղարար կոչերին»,-նշվել է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ