News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայում այսօր` ապրիլի 24-ին երրորդ վերջնական ընթերցմամբ ծայրահեղական կոչերի համար լրատվամիջոցներից գանձվող տուգանքի առավելագույն չափը 100 հազարից միչեւ մեկ մլն ռուբլի ավելացնելու մասին օրինագիծ է ընդունվել:

Օրենսդիրները այդ խախտման համար տուգանքի նվազագույն չափը 50 հազարից բարձրացրել են  մինեչեւ 100 հազար: Ճշգրտումներ են մտցվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի «Ծայրահեղական բնույթի նյութերի ստեղծում եւ տարածում» հոդվածում:

Բացի այդ, նոր օրենքով ահաբեկչության կամ ծայրահեղականության կամ այդ երեւույթը հրապարակային արդարացնող կոչեր պարունակող նյութերի թողարկման համար իրավաբանական անձինք կպատժվեն 100-ից մինչեւ մեկ մլն ռուբլի` իրավախախտման առարկայի բռնագանձմամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ