News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ը մեծ ցավի օր է, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է շարունակենք ապրել այս ցավով: Այս մասին այսօր՝ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆլիյանը:

«Մեր ազգի հանդեպ կատարված միտումնավոր Եղեռնի կապակցությամբ այսօր մեծ ցավի օր է, բայց այս ամենը չի նշանակում, որ մենք իրավունք ունենք միշտ ցավով շարունակել մեր գալիք ապագան: Մենք այսօր պետք է ունենանք այն գիտակցությունը, որ պետք է ոչ միայն ցավենք, այլեւ իմանանք, որ այսօր անդրադարձման պահ է, որովհետեւ մենք ունենք ապազգային շատ խնդիրներ, եթե մենք չունենանք վերածննդի նոր էջ, չեմ կարծում, որ գալիք օրերին կարող ենք ապագայի բոլոր խնդիրների պատասխանը տալ»,- ասաց Թորոս Սեֆիլյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այս ակցիայով մեկնարկում է իշխանափոխության իրենց ծրագիրը:

«Ոմանց մոտ այս համատեղումը զարմանք կամ անհասկացողություն առաջացրեց, բայց այս համատեղումից ավելի իրար համընկնող երեւույթ կարող է չլինել: 100 տարի առաջ սկսվեց հայ ժողովրդի նկատմամբ Ցեղասպանության սարսափելի փուլի սկիզբը, ջախջախվեց արեւմտահայության մեծամասնությունը, որից հետո մենք չենք կարողացել որպես ազգ լուծել հայրենազրկման եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրը, քանի որ այսօր ապրում ենք այնպիսի մի երկրում, որտեղ չպետք է ապրեինք, որտեղ դանդաղորեն իրականացվում է «սպիտակ ցեղասպանություն», մենք ուզում ենք կասեցնել այսօրվա դանդաղ ցեղասպանությունը»,- ասաց Ենիգոմշյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները հայտարարեցին, որ այժմ իրենց պայքարի միակ միջոցը մնում է քաղաքացիական անհնազանդությունը եւ, որ վաղը կրկին հավաքվելու են իրենց հատկացված տարածքում, որտեղ էլ գուցե կգիշերեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ