News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բնակարան է նվիրել կնոջն այն բանից հետո, երբ վերջինս մանգո է նետել իր վրա: Ինչպես հաղորդում է CNN-ը, պետության ղեկավարը տունը հատկացրել է զանգվածային բնակարան ծրագրի շրջանակներում:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, Անսոատեգի նահանգում: Մարլենի Օլիվոն մանգո է նետել Մադուրոյի վրա, երբ նա նոր տրանսպորտային ցանցի բացման արարողության ժամանակ ավտոբուս է վարել: Ավտոբուսի ապակին բաց է եղել եւ մանգոն դիպել է հենց Մադուրոյի գլխին:

Նույն օրը Մադուրոն այդ մասին պատմել է պետական հեռուստատեսության եթերում եւ ցույց տվել միրգը, որի վրա գրված է եղել. «Եթե կարող ես, զանգիր ինձ»: Պարզվել է, որ երկրի նախագահին իր հեռախոսահամարը թողել է 54-ամյա մի կին, հաղորդում է Lenta-ն:

Նախագահը պատմել է, որ իր օգնականներ արդեն կապվել են Օլիվոյի հետ: «Նա տան խնդիր ուներ, եւ ես արդեն հավանություն եմ տվել նրան բնակարան հատկացնելու որոշմանը, որը նա կստանա «Մեծ առաքելություն՝ բնակարան» ծրագրի շրջանակներում»,-ասել է Մոդուրոն:

Իր հերթին բնակարանի սեփականատեր դարձած կինը հայտարարել է, որ ինքը մանգոն նետել է ոչ չար մտադրությամբ: «Ես թուղթ չունեի այդ պահին եւ նետեցի այն, ինչ կար ձեռքիս տակ: Սեփական բնակարան ունենալն իմ երազանքն էր»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ